Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Օսկանյանի աչքը կուշտ է

Օսկանյանի աչքը կուշտ է
01.10.2012 | 17:38

Անցած շաբաթ օրը սեփական հաշվեհամարում եղած 807 հազար դոլարը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը փոխանցել է «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեհամարին։ «Իմ աչքը կուշտ է, և ես կարիք չունեմ յուրացնելու Հանթսմանի գումարները։ Ես շաբաթ օրն այդ գումարը փոխանցել եմ հիմնադրամին, չնայած կարող էի և չանել, քանի որ Հանթսմանն իմ առջև նման պահանջ չէր դրել։- Այս պահի դրությամբ արդեն փողը կա, ոչ մի բողոք չկա և չի էլ եղել ո՛չ Հանթսմանի, ո՛չ էլ հիմնադրամի կողմից»,- նշեց Օսկանյանը, փաստելով, թե ինքն այդ փողերի կարիքը չունի։

Վարդան Օսկանյանը համոզված է, որ իր դեմ սկսված գործընթացը քաղաքական հետապնդում է ոչ միայն իր, այլև ԲՀԿ-ի նկատմամբ, որովհետև ԲՀԿ-ն այլընտրանք է այսօրվա «ձախողված իշխանություններին»։
«Մենք վերադառնում ենք ստալինյան ժամանակներ,- հայտարարեց Օսկանյանը,- որտեղ սկզբունքը հետևյալն էր. մարդ լինի, հոդվածը կգտնենք։ Հիմա մարդը գտել են, գործը գտել են, բայց հանցագործություն չկա»։

Դիտվել է՝ 5521

Մեկնաբանություններ